Գնումների/Արտաքին հարաբերությունների գծով համակարգող

21 Ապրիլի

ԹԻՄ ընկերությունների խմբի Team Systems ընկերությունը, որը զբաղվում է ինժեներական համակարգերի նախագծմամբ և իրականացմամբ, ինչպես նաև IT սարքավորումների ներկրումով և վաճառքով, փնտրում է՝ Գնումների/Արտաքին հարաբերությունների գծով համակարգող։

Պաշտոնի անվանում`

 Գնումների/Արտաքին հարաբերությունների գծով համակարգող 

Հիմնական պարտականություններ`

 

  • Միջազգային գործընկերների հետ կորպորատիվ հարաբերությունների համակարգում;
  • Գնումների և բանակցությունների գործընթացի կազմակերպում;
  • Շուկայի վերլուծություն և պոտենցիալ գործընկերների հետ նոր բիզնես հարաբերությունների ստեղծում;
  • Լոգիստիկայի գործընթացների կազմակերպում և կառավարում;
  • Տեխնիկական և վաճառքի թիմերի հետ համագործակցություն՝ նախագծերի իրականացման շրջանակներում:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն;
  • Հաշվետվությունների և գործնական նամակագրության վարման ունակություններ;
  • Մաթեմատիկական և վերլուծական միտք;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Բազմաֆունկցիոնալ առաջադրանքներ կատարելու կարողություն;
  • Ճկունություն և պատասխանատվություն կրելու պատրաստակամություն;
  • Առաջնահերություններ սահմանելու ունակություններ;
  • Հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ:

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Ցանկացողներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն  կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի մայիսի 10-ը: