Windows/Linux հարթակների ավագ ադմինիստրատոր

22 Ապրիլի

«Տելեկոմ Արմենիա» Ընկերությունը փնտրում է թեկնածուներ «Windows/Linux հարթակների ավագ ադմինիստրատոր»-ի թափուր հաստիքի համար:

Պաշտոնի անվանում`

 Windows/Linux հարթակների ավագ ադմինիստրատոր

Ստորաբաժանում՝

ԻՏ տնօրինություն

Հիմնական պարտականություններ՝

 

  • Ÿ  Ապահովել շահագործվող համակարգերի, ինչպես նաև լոկալ  համակարգերի աշխատանքը;
  • Ÿ  Պլանավորել ԻՏ ենթակառուցվածքի  ծառայությունների զարգացումը;
  • Ÿ  Հայտնաբերել և փնտրել հավելվածների/սերվերների անաշխատունակության պատճառները;
  • Ÿ  Համագործակցել ներքին և արտաքին պատվիրատուների տեխնիկական աջակցման թիմերի հետ;
  • Ÿ  Ավտոմատացնել ենթակառուցվածքի առօրյա կառավարման առաջադրանքները;
  • Ÿ  Տեղադրել և վերազինել գործող սերվերային համակարգերը, իրականացնել սարքավորումների և ծառայությունների կոնֆիգուրացման աշխատանքներ՝ համաձայն նախագծի գործառնական պահանջների:

Կրթություն`

  • Ÿ  Բարձրագույն տեխնիկական/ԻՏ կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ÿ  Windows սերվերների, ներառյալ Microsoft software (DNS, DHCP, Active Directory Domain Controller, File Services, etc.), Linux Server, VMware Virtualization իմացություն և աշխատելու փորձ;
  • Ÿ  Բարդագույն ենթակառուցվածքներ տեղադրելու, կառավարելոււ և վերահսկելու փորձառություն. Windows և Linux սերվերներ, VMWare, Hyper-V, Terminal Server Cluster, MS AD, MS Exchange;
  • Ÿ  Active Directory Domain Services և MS Exchange գերազանց իմացություն՝ ներառյալ խնդիրների վերացում, թողունակության պլանավորում;
  • Ÿ  OSI մոդելների և TCP/IP stack-երի իմացություն;
  • Ÿ  PowerShell, Bash սկրիպտային լեզուների իմացություն;
  • Ÿ  IP Networking ներառյալ DNS, DHCP, SSL համակարգերի հետ աշխատելու փորձ;
  • Ÿ  Jenkins, Docker, Kubernetes, GIT, Ansible իմացությունը դիտարկվում է որպես առավելություն;
  • Ÿ  Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց հմտություններ;
  • Ÿ  Առաջնահերթություններ սահմանելու և հրատապ լուծումներ գտնելու ունակություններ;
  • Ÿ  Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Ÿ  Նախաձեռնողականություն և ճկունություն;
  • Ÿ  Փոփոխություններին պատրաստակամություն;
  • Ÿ  Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում:     

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ;
  • Ÿ  Այլ արտոնություններ

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ. փոստի հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հաստիքը թափուր է մինչև 2021թ. մայիսի 25-ը: