B2C պրոդուկտների զարգացման մենեջեր

03 Մայիսի

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է B2C պրոդուկտների զարգացման մենեջեր 

Պաշտոնի անվանում`

B2C պրոդուկտների զարգացման մենեջեր 

Տնօրինություն`

Պրոդուկտների և վերլուծությունների վարչություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Իրականացնել B2C շարժական կապի բաժանորդների համար գնային առաջարկների և ծառայությունների  պլանավորում, ներդնում և վերլուծություն;
  • Կատարել տեղական ու միջազգային շուկաներում շարժական ծառայությունների և սակագների մոնիտորինգ և վերլուծություն;
  • Կազմել և վարել մարքեթինգային ռազմավարությունը;
  • Մարքեթինգային նախաձեռնությունների պլանավորման և ներդրման ընթացքում համագործակցել Ընկերության այլ ստորաբաժանումների հետ;
  • Պլանավորել և ապահովել կառավարվող ծառայությունների հիմնական տնտեսական ցուցանիշների կատարումը:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի, տնտեսագիտության կամ մաթեմատիկայի ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հաշվետվությունների և գործնական թղթակցության վարման հմտություններ;
  • Վերլուծական մտածողություն;
  • Նախագծերի կառավարման հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Համագործակցելու և միջթիմայի գերազանց հարաբերություններ ստեղծելու կարողություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։ 

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ մարքեթինգի բնագավառում

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի մայիսի 30-ը: