ԻՏ Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար

14 Մայիսի

Հակիրճ՝ ձեր առաջին 90 օրերի մասին

Ի՞նչ է սպասվում առաջիկա 30 օրերի ընթացքում.

  • Հասկանալ իրականացվող նախագծերի կառուցվածքը:
  • Մշակել և վարել նախագծերի վարման մեթոդաբանությունը:
  • Տրամադրել աջակցություն տեխնիկական բնույթի նախագծերին:
  • Մասնակցել շաբաթական Kanban հանդիպում/քննարկումներին:
  • Ապահովել Ընկերության ներքին շահառուների միջև համագործակցությունը:

Հաջորդող 60-90 օրերի ընթացքում.

  • Հասկանալ նախագծի բարդությունը, իրականացման փուլերը և ապահովել ճիշտ պլանավորումը:
  • Բացահայտել նախագծի հանձնման ժամկետները և հաստատել դրանք ներքին և արտաքին շահառուների հետ:
  • Ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը նախագծի իրականացման փուլերում:
  • Վերահսկել նախագծի իրականացման գործընթացը ըստ հաստատված ժամկետների:
  • Ապահովել նախագծի ժամանակին գործարկումը:
  • Վարել համապատասխան թղթաբանությունը:
  • Ապահովել բաժնի աշխատակիցների շարունակական վերապատրաստումը:

Ի՞նչ ենք ակնկալում ձեզանից.

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Նախագծերի կառավարման մասով, ցանկալի է ԻՏ կամ հեռահաղորդակցության ոլորտներում;
  • Բարձրագույն կրթություն, կրթությունը ԻՏ ոլորտում ցանկալի է;
  • Հավաստագրումը/սերտիֆիկացիան հարակից ոլորտներում ցանկալի է, սակայն դիտվում է որպես առավելություն;
  • Հեռահաղորդակցության ոլորտի տեխնոլոգիական միտումների և զարգացումների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է;
  • ԻՏ նախագծերի վարման փորձ;
  • Արտաքին պատվիրատուների հետ աշխատելու փորձ և ունակություններ;
  • Նորարարություն, ճկունություն;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Ղեկավարման ձիրք;
  • Ռազմավարական և կոնցեպտուալ մտածողություն;
  • Հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
  • Նպատակամետություն և նպատակասլացություն;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն:

Մի փոքր թիմի մասին.

Երիտասարդ և արհեստավարժ մասնագետների թիմ, ովքեր կրում են կորպորատիվ բարձր արժեքներ և հաստատակամ են՝ նպատակներին հասնելու հարցում: 

Եթե հետաքրքրեց, ուղարկի՛ր CV hrm@beeline.am փոստին մինչ 2021թ. հունիսի 17-ը: