ԻՏ Նախագծերի ավագ մենեջեր, Նախագծերի կառավարման բաժին

14 Մայիսի

Հակիրճ՝ ձեր առաջին 90 օրերի մասին

Ի՞նչ է սպասվում առաջիկա 30 օրերի ընթացքում.

  • Մշակել և իրականացնել առաջադրված պլանը:
  • Ապահովել հաղորդակցությունը ԻՏ և հիմնական շահառուների միջև;
  • Վերահսկել բյուջեն և ներկայացնել համապատասխան ֆինանսական հաշվետվություններ;
  • Համագործակցել կատարողների և պատվիրատուների հետ՝ նախագծի ժամանակացույցի և կառուցվածքի հարցերով:
  • Հաշվարկել նախագծի բյուջեն:

Հաջորդող 60-90 օրերի ընթացքում.

  • Կազմել նախագծի քարտեզը և իրականացման պլանը:
  • Ապահովել պահանջների համապատասխանությունը նախագծի կառուցվածքին:
  • Որոշել և բաշխել նախագծի թիմի անդամների լիազորությունները:
  • Կազմել հաղորդակցման ստրատեգիաները:
  • Բացահայտել ռիսկերը և իրականացնել մեղմացնող գործողություններ:
  • Կառավարել նախագծի բյուջեն:

Ի՞նչ ենք ակնկալում ձեզանից.

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Նախագծերի կառավարման մասով, ցանկալի է ԻՏ կամ հեռահաղորդակցության ոլորտներում;
  • Բարձրագույն կրթություն, կրթությունը ԻՏ ոլորտում ցանկալի է;
  • Հավաստագրումը/սերտիֆիկացիան հարակից ոլորտներում ցանկալի է, սակայն դիտվում է որպես առավելություն;
  • Հեռահաղորդակցության ոլորտի տեխնոլոգիական միտումների և զարգացումների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է;
  • ԻՏ նախագծերի վարման փորձ;
  • Հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն:

Մի փոքր թիմի մասին.

Երիտասարդ և արհեստավարժ մասնագետների թիմ, ովքեր կրում են կորպորատիվ բարձր արժեքներ և հաստատակամ են՝ նպատակներին հասնելու հարցում: 

Եթե հետաքրքրեց, ուղարկի՛ր CV hrm@beeline.am փոստին մինչ 2021թ. հունիսի 16-ը: