Ճարտարապետ/Architect, ԻՏ Նախագծերի կառավարման բաժին

14 Մայիսի

Հակիրճ՝ ձեր առաջին 90 օրերի մասին

Ի՞նչ է սպասվում առաջիկա 30 օրերի ընթացքում.

  • Հասկանալ ԻՏ համակարգերը:
  • Ապահովել համապատասխան լուծումներ՝ բիզնես նպատակները բավարարելու նպատակով:
  • Նախագծել ԻՏ ճարտարապետական լուծումներ, ժամանակացույցեր և նախագծի պորտֆոլիոներ:
  • Կատարել վերլուծություններ և տրամադրել առաջարկություններ շահառուներին:

Հաջորդող 60-90 օրերի ընթացքում.

  • Գտնել նոր լուծումներ և տալ համապատասխան առաջարկներ:
  • Ներկայացնել փոփոխություններ և նորարարություններ՝ բիզնես և տեխնոլոգիական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
  • Բացահայտել պրոցեսների բարելավման ուղղություններ և ապահովել ավտոմատացման միջոցներ:
  • Գեներացնել լուծումներ հետապնդող փաստաթղթեր, կոնցեպտուալ դիագրամներ և այլ գործիքներ:
  • Ապահովել և պահպանել ռազմավարական ճարտարապետական ուղղությունը:

Ի՞նչ ենք ակնկալում ձեզանից.

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման մասով, ցանկալի է ԻՏ կամ հեռահաղորդակցության ոլորտներում;
  • Բարձրագույն կրթություն, կրթությունը ԻՏ ոլորտում ցանկալի է;
  • Հավաստագրումը/սերտիֆիկացիան հարակից ոլորտներում ցանկալի է, սակայն դիտվում է որպես առավելություն;
  • Հեռահաղորդակցության ոլորտի տեխնոլոգիական միտումների և զարգացումների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է;
  • Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց հմտություններ;
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն:

Մի փոքր թիմի մասին.

Երիտասարդ և արհեստավարժ մասնագետների թիմ, ովքեր կրում են կորպորատիվ բարձր արժեքներ և հաստատակամ են՝ նպատակներին հասնելու հարցում: 

Եթե հետաքրքրեց, ուղարկի՛ր CV hrm@beeline.am փոստին մինչ 2021թ. հունիսի 16-ը: