Ընդունարանի մասնագետ

14 Մայիսի

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Ընդունարանի մասնագետ 

Պաշտոնի անվանում`

Ընդունարանի մասնագետ

Տնօրինություն`

Գործառնական տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​Սպասարկել Ընկերության պաշտոնական հեռախոսահամարի զանգերը;
  • Կազմակերպել Գլխամասային գրասենյակ մոտեցող հյուրերի և հաճախորդների պատշաճ ընդունելությունը;
  • Ներկայացնել և վերահասցեագրել խնդրահարույց բաժանորդների/գործընկերների խնդիրները համապատասխան բաժիններին;
  • Ներգրավվել փաստաթղթաշրջանառության բաժնի աշխատանքներին:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է հաճախորդների սպասարկման ոլորտում;
  • Ընկերությունում զբաղեցրած վերջին պաշտոնում առնվազն 1 տարվա փորձ;
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  • Բարյացակամություն, բարեհամբույր և ժպտերես կեցվածք;
  • Պատասխանատվություն և ճշտապահություն;
  • Առաջնահերթություններ սահմանելու ունակություն;
  • Սթրեսակայություն և բարդ/կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
  • Պատասխանատվություն և ճշտապահություն;
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Զանգերի կենտրոնի մասնագետ:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ, մայիսի 31.: