Որակի բարելավման մասնագետ

02 Հունիսի

Տելեկոմ Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Որակի բարելավման մասնագետ 

Պաշտոնի անվանում`

Որակի բարելավման մասնագետ

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​​​​Որակի վերահսկման նպատակով զանգերի լսում և գնահատում մշակված ստանդարտներին ու գնահատման մատրիցային համապատասխան;
  • Հաճախորդների սպասարկման տնօրինության աշխատակիցների համար անհրաժեշտ թրեյնինգների վարում;
  • Հաճախորդների սպասարկման տնօրինության ներսում՝ հատկապես  հաճախորդների հետ անմիջական շփման մեջ գտնող թիմերին  ժամանակին և ճիշտ կոմունիկացիայի ապահովում էլ.փոստով;
  • Ճշգրիտ և թարմացված ինֆորմացիայի ապահովում  OneClick-ում;
  • Գիտելիքների թեստավորման պատրաստում և անցկացում;
  • Զրույցների (coaching) անցկացում, հմտությունների բարելավման և զարգացման նպատակով։

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տեխնիկակական ոլորտում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հաղորդակցվելու և թրեյնինգներ վարելու հմտություններ;
  • Տեխնիկական նոր ծրագրեր արագ սովորելու ունակություններ;
  • Միջանձնային արդյունավետ հարաբերություններ կառուցելու գերազանց ունակություններ;
  • Գրագետ անթերի խոսք, հիմնավորելու և համոզելու ունակություն;
  • Համակարգչային ցանցերի և Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն, մասնավորապես Word, Excel և Powerpoint;
  • Պատասխանատվության զգացում;
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է:

Աշխատանքային փորձ`

  • 1-3 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների տեխնիկական սպասարկման ոլորտում:

 

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Որակի բարելավման մասնագետ։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ, հուլիսի 1-ը.: