Մարքեթինգային պլանավորման և հաշվետվությունների վերլուծաբան

02 Սեպտեմբերի

“Տելեկոմ Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է Մարքեթինգային պլանավորման և հաշվետվությունների վերլուծաբան:

Պաշտոնի անվանում`

Մարքեթինգային պլանավորման և հաշվետվությունների վերլուծաբան 

Տնօրինություն`

Պրոդուկտների և վերլուծությունների վարչություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Պլանավորել, վերլուծել և վերահսկել մարքեթինգային ցուցանիշները;
  • Իրականացնել մարքեթինգային վերլուծական աշխատանքներ;
  • Տրամադրել մարքեթինգային տեղեկատվություն Ընկերության այլ ներգրավված ստորաբաժանումներին;
  • Նախապատրաստել պահանջվող հաշվետվություններ, պրեզենտացիաներ;
  • Ապահովել անհրաժեշտ տվյալներ՝ շուկայական միջավայրի վերլուծություն իրականացնելու համար;
  • Մասնակցել Ընկերության բյուջեի և երկարաժամկետ բիզնես պլանավորման գործընթացին;
  • Պատրաստել և իրականացնել մարքեթինգային նախաձեռնությունների հետվերլուծություն:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի, տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների և գործիքների իմացություն (SWOT; PEST, մրցակցային վերլուծություն և այլ);
  • Վերլուծական և ստրատեգիական մտածողություն;
  • Հաշվետվությունների վարման և պրեզենտացիաներ պատրաստելու հմտություններ;
  • Բազմակի նախագծեր միաժամանակ իրականացնելու կարողություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց ունակություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Համագործակցելու և միջթիմային գերազանց հարաբերություններ ստեղծելու կարողություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։  

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վերլուծության/ պլանավորման ոլորտներում
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ողջունելի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: 

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը: