Զանգերի կենտրոնի թիմի ղեկավար

09 Սեպտեմբերի

Տելեկոմ Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Զանգերի կենտրոնի թիմի ղեկավար:

Պաշտոնի անվանում`

 

Զանգերի կենտրոնի թիմի ղեկավար

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Ղեկավարել զանգերի կենտրոնի  աշխատանքը՝ բարձրացնելով աշխատանքի

որակը;

  • Պլանավորել, համակարգել և ստուգել անձնակազմի գործունեությունը;
  • Մասնակցել նոր աշխատակիցների ներգրավման գործընթացին;
  • Իրականացնել անհատական և խմբակային քննարկում/հանդիպումներ   աշխատակազմի հետ;
  • Աշխատակիցներին տեղեկացնել ընկերության ներքին քաղաքականության և ընթացակարգերի փոփոխությունների մասին;
  • Անհրաժեշտության դեպքում, սահմանել լրացուցիչ դասընթացներ աշխատակիցների համար;
  • Թարմացնել անձնակազմին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները;
  • Կառավարել անձնակազմի տարեկան արձակուրդի պլանավորումը;
  • Մասնակցել զանգերի կենտրոնին տրվող լուծումների և գործիքների ընտրությանը և նախագծմանը՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով;
  • Վերանայել զանգերի կենտրոնի աշխատանքային ժամանակացույցը՝ համոզվելու համար, որ աշխատակիցների բաշխումը ճիշտ է;
  • Մշակել և հետևել աշխատակիցների գործունեության գնահատմանը շաբաթական և ամսական կտրվածքով;
  • Մշակել, գնահատել և առաջարկել աշխատակիցների քանակը ըստ բյուջեի;
  • Վերանայել զանգերի կենտրոնի համակարգողների կողմից պատրաստված բոլոր հաշվետվությունները, ինչպես նաև վերհանված խնդիրները և հետևել դրանց լուծմանը։

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն, բակալավրի աստիճան, ցանկալի է կառավարման կամ բիզնեսի ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Գերազանց մաթեմատիկական հմտություններ;
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office tools (Excel, Word, Power Point, Outlook):

Աշխատանքային փորձ`

  • 2-3 տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում;
  • Զանգերի կենտրոնում և հաճախորդների սպասարկման ոլորտում
  • փորձը կդիտվի որպես առավելություն;

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել  Զանգերի կենտրոնի թիմի ղեկավար ։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ, Նոյեմբերի 15-ը.: