Թվային պրոդուկտների ղեկավար

15 Սեպտեմբերի

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է Թվային պրոդուկտների ղեկավար

Պաշտոնի անվանում`

Թվային պրոդուկտների ղեկավար 

Տնօրինություն`

Պրոդուկտների և վերլուծությունների վարչություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Ապահովել արդյունավետ համագործակցություն ներքին և արտաքին շահառուների միջև՝ նախագծի իրականացման բոլոր փուլերում;
  • Իրականացնել նախագծային բոլոր աշխատանքները՝ ըստ հաստատված պլանի և ժամանակացույցի;
  • Մշակել  գործընթացների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ;
  • Իրականացնել արտադրանքների ֆունկցիոնալի բարելավման աշխատանքներ;
  • Նախապատրաստել նախագծային համապատասխան փաստաթղթեր՝ օգտատիրոջ սցենարներ, տեխնիկական առաջադրանքներ, աշխատանքային պլաններ, սխեմաներ, ընթացակարգեր և ծրագրի իրականացման հետ կապված այլ նյութեր:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի կամ տնտեսագիտության  ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Վերլուծական մտածողություն;
  • Նախագծերի կառավարման հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Համագործակցելու և միջթիմային գերազանց  հարաբերություններ ստեղծելու կարողություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։   

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը: