Զանգերի կենտրոնի մասնագետներ

05 Հոկտեմբերի

Տելեկոմ Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Զանգերի կենտրոնի մասնագետներ, ովքեր կապահովեն անմիջական կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։ Հաջողակ թեկնածուն հնարավորություն կստանա աշխատել 100 ամյա պատմություն ունեցող կազմակերպությունում՝ աշխատելով ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների հետ։ Աշխատանքի ճկուն՝ հերթափոխային գրաֆիկը (ներառում է և գիշերային և ցերեկային գրաֆիկ) ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորությունը, այն դարձնում է ավելի գրավիչ։

Պաշտոնի անվանում`

Զանգերի կենտրոնի մասնագետ

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​​​​Բացահայտել հաճախորդի կարիքը և տրամադրել ամբողջական տեղեկատվություն;
  • Ուսումնասիրել հաճախորդի խնդիրները և հնարավորության դեպքում լուծել դրանք կամ տրամադրել այլընտրանքային լուծումներ; 
  • Լուծման անհնարինության դեպքում փոխանցել խնդիրները ընկերության այլ ստորաբաժանումներին;
  • Հաճախորդներին տրամադրել առանջին մակարդակի  տեխնիկական աջակցություն;
  • Հաճախորդամետության և հաճախորդի բարձր գոհունակության ապահովումով հասնել հաճախորդի պահպանմանը։

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն։ Տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հայերեն և ռուսերեն լեզուների  իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք;
  • Պատասխանատվության զգացում  և սովորելու բարձր ունակություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ;
  • Համակարգչային գիտելիքների գերազանց տիրապետում՝ MS Office tools (Excel, Word)

 

Հաճախորդներին սպասարկելու ժամանակակից տեխնիկայի հմտությունները, ՏՏ տեխնոլոգիաների (TCP/IP, OSI մոդելներ) և այլ գիտելիքների ուսուցանումը կապահովվի Ընկերության բարձրակարգ մասնագետների կողմից։

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Զանգերի կենտրոնի մասնագետ:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ, Նոյեմբերի 5.: