Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման համակարգող

14 Հոկտեմբերի

“Տելեկոմ  Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`փնտրում է թեկնածուներ Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման համակարգող-ի թափուր հաստիքի համար: 

Պաշտոնի անվանում`

Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման համակարգող

Տնօրինություն`

Կորպորատիվ վաճառքի վարչություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա  կորպորատիվ հաճախորդների հետ; 
  • Կազմակերպել նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման գործընթացը;
  • Վերլուծել կորպորատիվ հաճախորդների պահանջները և կազմել համապատասխան կոմերցիոն առաջարկներ; 
  • Հաստատել երկարաժամկետ համագործակցություն հաճախորդների հետ և տրամադրել գրավիչ կոմերցիոն առաջարկներ;
  • Ապահովել հիմնական ցուցանիշների կատարումը:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն;
  • Բիզնեսի և տնտեսագիտության ոլորտների բազմակողմանի իմացություն;
  • Հաղորդակցվելու և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
  • Հաշվետվություններ պատրաստելու, գործնականթղթակցություն վարելու և շնորհանդեսներ անցկացնելու հմտություններ;
  • Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելուունակություն;
  • Պատասխանատվության զգացողություն;
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
  • Արդյունքներին հասնելու համառություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  •  Ծառայողական բջջային կապ;
  • Այլ արտոնություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@beeline.am հասցեին:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հաստիքը թափուր է  մինչև 2021թ. նոյեմբերի 15-ը: