Վաճառքի և սպասարկման մասնագետներ Երևան քաղաքում

14 Հոկտեմբերի

“Տելեկոմ Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է Վաճառքի և սպասարկման մասնագետներ Երևան քաղաքում  

Պաշտոնի անվանում`

Վաճառքի և սպասարկման մասնագետ , ք. Երևան

Տնօրինություն`

Մանրածախ վաճառքի վարչություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

·       Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը;

·       Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք;

·       Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը;

·       Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը;

·       Ապահովել սարքավորումների կարգավորումներ;

·       Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ հաստատված ժամանակացույցի:

Կրթություն`

·       Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

·       Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;

·       Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;

·       Ակտիվ վաճառքի հմտություններ;

·       Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;

·       Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;

·       Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;

·       Թիմում աշխատելու ունակություն;

·       Նախաձեռնողականություն;

·       Սովորելու պատրաստակամություն;

·       Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office (մասնավորապես Excel);

·       Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

·       Ցանկալի է առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ

·       Ծառայողական բջջային կապ

·       Մասնագիտական վերապատրաստում

·       Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: