Վաճառքի և սպասարկման մասնագետներ

14 Հոկտեմբերի

“Տելեկոմ Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է մասնագետներ Վաճառքի և սպասարկման գրասենյակներում – Երևան, Թալին, Եղվարդ, Հրազդան

Պաշտոնի անվանում`

Վաճառքի և սպասարկման մասնագետ (Երևան, Թալին, Եղվարդ, Հրազդան)

Տնօրինություն`

Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը;
  • Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք;
  • Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը;
  • Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը;
  • Ապահովել սարքավորումների կարգավորումներ;
  • Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ հաստատված ժամանակացույցի:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;
  • Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
  • Ակտիվ վաճառքի հմտություններ;
  • Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
  • Նպատակասլաց;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ճշգրտության և պատասխանատվության հմտություններ;
  • Նախաձեռնողականություն;
  • Սովորելու պատրաստակամություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office (մասնավորապես Excel);
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ
  • Մասնագիտական վերապատրաստում
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը Վաճառքի և սպասարկման մասնագետ։

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի Դեկտեմբերի 2-ը.