Գնումների և լոգիստիկայի վարչության ղեկավար

03 Նոյեմբերի

Տելեկոմ Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Գնումների և

լոգիստիկայի վարչության ղեկավար

Պաշտոնի անվանում`

 

Գնումների և լոգիստիկայի վարչության ղեկավար

Տնօրինություն`

Գործառնական տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Իրականացնել շուկայի հետազոտության և վերլուծության աշխատանքներ;
  • Կազմակերպել ընտրված մատակարարի հետ պայմանագրի համաձայնեցման և կնքման գործընթացը;
  • Կառավարել մատակարարի կողմից Ընկերության պահեստ առաքվող ապրանքանյութական արժեքների ստացման ողջ ընթացքը;
  • Վերահսկել օտարերկրյա մատակարարների կողմից առաքվող բեռների մաքսազերծման աշխատանքները;
  • Կազմակերպել պահեստում ապրանքանյութական արժեքների պահպանման գործընթացը;
  • Վերահսկել Ընկերության ստորաբաժանումների կողմից պատվիրված ապրանքանյութական արժեքների  պահեստից հանձնումը և տեղափոխումը;
  • Կազմակերպել շահագործումից հանված կամ Ընկերությանը ոչ անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների վաճառքի աշխատանքները;
  • Ղեկավարել ծառայությունը՝ բարձրացնելով աշխատանքի որակը;
  • Ղեկավարել Ընկերության գնման պլանի մշակման աշխատանքները;
  • Ելնելով գնման առարկայի կարևորությունից և նշանակությունից՝ մշակել գնման համապատասխան ռազմավարություն;
  • Վերահսկել վիճակագրական տվյալների, գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացը;
  • Ապահովել ստորաբաժանման  արդյունավետ համագործակցությունը Ընկերության այլ ստորաբաժանումների հետ:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական);

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Նախագծերի արդյունավետ կառավարման և պայմանագրերի հետ աշխատելու հմտություններ;
  • Գնումների ոլորտի ֆինանսաիրավական նորմերի իմացություն;
  • Շուկայի ուսումնասիրության մեթոդների և գործիքների իմացություն;
  • Մատակարարի մրցակցային ընտրության հիմունքների տիրապետում;
  • ՀՀ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների հիմնական տարրերի գերազանց իմացություն;
  • Ապրանքանյութական արժեքների պահպանման, շարժի և հաշվառման սկզբունքների իմացություն;
  • Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացի իմացություն;
  • Ֆինանսահաշվապահական համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն;
  • Կազմակերպչական ձիրք, կարևոր/առանցքային որոշումների կայացման կարողություն;
  • Համագործակցելու և բանակցելու գերազանց հմտություններ;
  • Թիմ ղեկավարելու և առաջնորդնելու ունակություն;
  • Պատասխանատվություն և ճշտապահություն;
  • Առաջնահերթություններ սահմանելու ունակություն;
  • Սթրեսակայություն և բարդ/կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Word, Excel ;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել  Գնումների և լոգիստիկայի վարչության ղեկավար։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ, Դեկտեմբերի 4-ը: