Համակցման և սպասարկման աշխատանքների վերահսկման մասնագետ

08 Նոյեմբերի

“Տելեկոմ  Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`փնտրում է թեկնածուներ  Համակցման և սպասարկման աշխատանքների վերահսկման մասնագետթափուր հաստիքի համար: 

Պաշտոնի անվանում`

Համակցման և սպասարկման աշխատանքների վերահսկման մասնագետ

Տնօրինություն`

 Սպասարկման որակի վերահսկման թիմ, Որակի վերահսկման վարչություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Իրականացնել այցեր ՝ ուսումնասիրելու իրականացված համակցման աշխատանքների որակն ու համապատասխանությունը սահմանված չափանիշներին
  • Ֆիքսել միացման և սպասարկման գործընթացների չափանիշներից շեղումները և թերությունները;
  • Ֆիքսել և փոխանցել թիմի պատասխանատուին բաժանորդի կողմից բարձրացրած խնդիրը;
  • Հանդես գալ միացման և սպասարկման աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների առաջարկություններով;
  • Կատարել այցեր NGN ցանցի բաժանորդային հասցեներ, խոսել ծառայությունների որակի մասին, փորձելով վերհանել թերությունները:

Կրթություն`

  •  Տեխնիկական կրթություն և գիտելիքներ

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ՕՊՄԹ ցանցերի կառուցվածքի բազային գիտելիքներ;
  • Մալուխային լոկալ ցանցերի կառուցման և սարքավորումների տեղակայման և մոնտաժման փորձ
  • Նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածություն;
  • Բաժանորդային սարքավորումների կարգաբերման փորձ;
  • Օբյեկտիվություն;
  • Ուշադրություն մանրուքներին;
  • Տրամաբանելու գերազանց ունակություն;
  • Վերլուծական մտածողություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և պարտաճանաչություն;
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  •  Ծառայողական բջջային կապ;
  • Այլ արտոնություններ:

 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@beeline.am հասցեին:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հաստիքը թափուր է  մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը: