«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ #team-ում դիզայներ ենք փնտրում

12 Նոյեմբերի

Ով՝

  • Բրենդի վիզուալ օգտագործման կանոնների հիման վրա կստեղծի գրաֆիկական և վեբ գովազդային նյութեր, իլյուստրացիաներ և ինֆոգրաֆիկաներ՝ սոցիալական ցանցերում և մարքեթինգային տարբեր հարթակներում տեղադրման համար

Եթե դու՝

  • Ստեղծագործ և ազատ մտածելակերպով գրաֆիկ դիզայներ ես,
  • Հետաքրքրվում և հետևում ես գրաֆիկ դիզայնի տենդենցներին,
  • Պատրաստ ես արագ դիզայներական լուծումներ առաջարկել և իրականացնել,
  • Ունես տպագրության ուղարկվող գովազդային նյութերի պատրաստման համար անհրաժեշտ գիտելիք,
  • Ունես 2+ տարվա աշխատանքային փորձ և քո աշխատանքների պորտֆոլիոն,
  • տիրապետում ես Corel Draw կամ Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերին,

ապա մենք քեզ սպասում ենք մեր #team-ում։

Ուղարկիր քո CV-ն hrm@beeline.am էլ փոստի հասցեին:

Հաստիքը թափուր է մինչև  2021թդեկտեմբերի 12-ը.