Թվային հաղորդակցության թիմի ղեկավար

16 Նոյեմբերի

“Տելեկոմ Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է Թվային հաղորդակցությունների թիմի ղեկավար 

 

Պաշտոնի անվանում`

Թվային հաղորդակցությունների թիմի ղեկավար 

Տնօրինություն`

Մեդիա և հաղորդակցության վարչություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Մշակել գովազդային արշավներ և իրականացնել դրանց առաջխաղացումը համացանցում;
  • Սահմանել գովազդային արշավների նպատակները;
  • Մշակել կրեատիվ նյութեր և մեդիապլան՝ մեդիա ընկերության հետ համատեղ;
  • Օպտիմիզացնել գործող գովազդային արշավները՝ ելնելով փաստացի արդյունավետությունից և ծախսերից;
  • Գնահատել գովազային ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը;
  • Համագործակցել մեդիա ընկերությունների հետ՝ թվային (digital) հարթակներում գովազդի տեղադրման շրջանակներում;
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ` ապահովելով նոր առաջարկների, պրոդուկտների բավարար խթանումը արտաքին և ներքին սպառողների միջավայրում:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Google Ads, Google Analitics – ի հետ աշխատելու և կիրառման սկզբունքների իմացություն;
  • Կրեատիվ և վերլուծական մտածողություն;
  • Թիմում աշխատելու ունակություններ;
  • Թիմ ձևավորելու և մոտիվացնելու հմտություններ;
  • Բանակցություններ վարելու հմտություններ;
  • Նախագծերի կառավարման հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Համագործակցելու և միջթիմային գերազանց հարաբերություններ ստեղծելու կարողություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։  

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը: