Հաշվի լիցքավորում արտերկրում

Ռոումինգում Դուք կարող եք լիցքավորել Beeline բջջային կամ ֆիքսված կապի հեռախոսահամարի հաշվեկշիռը, ինչպես նաև վճարել Ինտերնետի համար օնլայն վճարման, բանկոմատների, վճարման տերմինալների և վերալիցքավորման ունիվերսալ քարտի օգնությամբ:

Վերալիցքավորման ունիվերսալ քարտի օգնությամբ լիցքավորել հաշվեկշիռը հնարավոր է` զանգահարելով` +37480000696 կամ հավաքելով`*101* [քարտի 16 նիշանոց կոդը]  * [հեռախոսահամար] # հրահանգը, որտեղ հեռախոսահամարը անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող 9-նիշ ձևաչափով:

  • Վերալիցքավորման ունիվերսալ քարտերը պետք է նախօրոք գնվեն Հայաստանում:
  • Վերալիցքավորման ունիվերսալ քարտն ակտիվացնելու համար զանգահարե՛ք +374 8000-0696 հեռախոսահամարով և հետևե՛ք ինքնապատասխանիչի հուշումներին:

Հաշվեկշռի լիցքավորումը ռոումինգում վճարումների ընդունման կետերից հասանելի են Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Վրաստանում:

Ռոումինգում զանգը դեպի սպասարկման ծառայություն տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստան կատարվող միջազգային զանգ: