Զանգերի կենտրոնի մասնագետ

13 Հունվարի
Զանգերի կենտրոնի մասնագետ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ Զանգերի կենտրոնի մասնագետի -ի  թափուր աշխատատեղի համար: 

Պաշտոնի անվանում`

Զանգերի կենտրոնի մասնագետ

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման ծառայություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Հեռախոսով հաճախորդներին ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվական սպասարկման ապահովում
  • Հաճախորդների բանավոր հարցումների հիման վրա տվյալների հավաքագրման ապահովում
  • Սպասարկման կենտրոնների կողմից հայտերի կատարման նկատմամբ հսկողության ապահովում
  • Համապատասխան ապրանքների և ծառայությունների վաճառքի իրականացում հեռախոսի միջոցով
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն:

Կրթություն`

  • Բարձրագույն, ցանկալի է տեխնիկական

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ տեխնոլոգիաների գործառնական ֆունկցիաների իմացություն;
  • Գիշերային հերթափոխով աշխատալու պատրաստակամություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք;
  • Պատասխանատվության զգացում;
  • Սովորելու բարձր ունակություն և լավ հիշողություն;
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի Փետրվարի 13-ը.