Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ, Բերդ

21 Հունվարի
Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ, Բերդ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։  

 “Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ Բերդ քաղաքում «Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ» -ի թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ, Բերդ

Տնօրինություն`

Վաճառքի և սպասարկման գրասենյակների ծառայություն, Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը;
  • Իրականացնել մատուցվող ծառայությունների և ապրանքների վաճառք;
  • Կատարել դրամական միջոցների մուտքեր և վարել համապատասխան թղթաբանությունը;
  • Ապահովել ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների կատարումը;
  • Ապահովել սարքավորումների կարգավորումներ;
  • Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ հաստատված ժամանակացույցի:

Կրթություն`

·       Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Հեռահաղորդակցության ոլորտի բազային գիտելիքներ;
  • Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն;
  • Ակտիվ վաճառքի հմտություններ;
  • Սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ;
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
  • Նպատակասլաց;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ճշգրտության և պատասխանատվության հմտություններ;
  • Նախաձեռնողականություն;
  • Սովորելու պատրաստակամություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ Microsoft Office;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

·       Ցանկալի է առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 29-ը.