Բիլլինգի աջակցման առաջատար մասնագետ

22 Հունվարի
Բիլլինգի աջակցման առաջատար մասնագետ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։  

 “Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Բիլլինգի աջակցման առաջատար մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

 

Պաշտոնի անվանում`

Բիլլինգի աջակցման առաջատար մասնագետ

Տնօրինություն`

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ծառայություն, Տեխնիկական բլոկ

Հիմնական գործառույթներ`

 

  • ԻՏ գործառույթներին համապատսխան ներդրված բիլլինգային համակարգերի աջակցում, ինչպես նաև SLA և առանցքային ցուցանիշների արդյունավետության ապահովում;
  • Միջադեպերի լուծում՝ պարբերաբար  մոնիտորինգի, սպասարկման և արդյունավետության վերլուծության միջոցով;
  • Համակարգերի պլանավորման, արդիականացման տեղադրման իրականացում;
  • Ենթակառուցվածքների բիզնես հավելվածների բարելավում և ՏՏ գործընթացների շրջանակներում տեխնիկական աջակցության կազմակերպում;
  • Մասնակցություն նոր ընթացակարգերի մշակմանը և փաստաթղթավորմանը, ինչպես նաև բիլլինգի այլ գործողություններին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը։

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ հավելվածների եռամակարդակ կառուցվածքի, ԻՏ գործընթացների և նախագծերի կազմակերպման մեթոդաբանության իմացություն;
  • Oracle, PL/SQL‚ MS SQL, Unix և Windows օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • Հաշվետվությունների պատրաստման և վարման հմտություններ;
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ;
  • Առաջնահերթությունների սահմանման ունակություն և ժամանակի կառավարում;
  • Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու ունակություն;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտվում է որպես առավելություն։

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առվազն 3 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ուղղությունում;
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում համարվում է առավելություն։

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ:

Հետքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն,  ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 Հաստիքը թափուր է մինչև 2020 թ. մարտի 12-ը: