IP և տրանսպորտային ցանցի կառավարման ճարտարագետ

30 Հունվարի
IP և տրանսպորտային ցանցի կառավարման ճարտարագետ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “IP և տրանսպորտային ցանցի կառավարման ճարտարագետ”-ի  թափուր աշխատատեղի համար: 

Պաշտոնի անվանում`

IP և տրանսպորտային ցանցի կառավարման ճարտարագետ

Տնօրինություն`

  • Ցանցերի կառավարման կենտրոն, Տեխնոլոգիական ստորաբաժանում

Հիմնական պարտականություններ`

  • Ÿ  IP և տրանսպորտային ցանցի թողունակության աշխատանքների ապահովում;
  • Ÿ  IP և տրանսպորտային ցանցի սարքավորումների կառավարում;
  • Ÿ  Կանոնակարգով սահմանված աշխատանքների իրականացում; 
  • Ÿ  Վերանորոգման և վերականգնողական աշխատանքների իրականացում՝ վթարի վայր այցելությամբ;
  • Ÿ  Նոր միացումների ապահովում և թեստավորում;
  • Ÿ  Սարքավորումների հնարավոր վթարների  առաջացման խնդիրների մոնիտորինգ;
  • Ÿ  IP ցանցերի վիճակագրության հավաքագրում և մշակում;
  • Ÿ  Բաժանորդների սպասարկման ծառայությունից ստացվող բողոք-հայտերի մշակում։

Կրթություն`

  • Ÿ  Բարձրագույն տեխնիկական կրթություն    

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ÿ  Համակցման համակարգերի, IP և տրանսպորտային ցանցի շահագործման առանձնահատկությունների իմացություն;
  • Ÿ  IP և TDM համակարգերի իմացություն;
  • Ÿ  Ծրագրավորման ընդհանուր լեզուների և Windows, UNIX օպերացիոն համակարգերի իմացություն;
  • Ÿ  Oracle, SYBASE, MySQL տվյալների բազաների իմացությունը դիտվում է առավելություն;
  • Ÿ  Վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու հմտություններ;
  • Ÿ  Բարդ և արտառոց իրավիճակների կառավարման ունակություն;
  • Ÿ  Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն;
  • Ÿ  Թիմում աշխատելու կարողություն, կազմակերպչական ձիրք;
  • Ÿ  Համակարգչային գերազանց գիտելիքներ;
  • Ÿ  Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, տեխնիկական անգլերենի իմացություն։    

Աշխատանքային փորձ`

  • Ÿ  Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է;
  • Ÿ  Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ողջունելի է.       

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն
  • Ÿ  Այլ արտոնություններ։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով` հետևյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am:

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․փետրվարի 28-ը: