Վարձակալության գծով առաջատար մասնագետ

30 Հունվարի

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

“Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Վարձակալության գծով առաջատար մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Վարձակալության գծով առաջատար մասնագետ

Տնօրինություն`

  • Տեխնիկական բլոկ

Հիմնական պարտականություններ`

  • Ÿ Կազմակերպել բջջային ցանցի նոր բազային կայանների  վարձակալության պայմանագրերի կնքման գործընթացը;
  • Ÿ Համագործակցել վարձակալների հետ՝ բջջային կապի բազային կայանների տեղանքի գրանցման և օրինականացման շրջանակներում;
  • Ÿ Մասնակցել/աջակցել կապալառուների կողմից կապի օբյեկտների շինարարության և ընդունման գործընթացին;
  • Ÿ Իրականացնել վարձակալության գործող պայմանագրերի մոնիտորինգ։    

Կրթություն`

  • Ÿ  Բարձրագույն կրթություն;
  • Ÿ  Բարձրագույն տեխնիկական կրթությունը համարվում է առավելություն։     

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ÿ  Վարձակալության պայմանագրերի տիպերի/կառուցվածքի և վարձակալության ծառայությունների տրամադրման պայմանների իմացություն;
  • Ÿ  ՀՀ անշարժ գույքի շուկայի և զարգացման միտումների վերաբերյալ տեղեկացվածություն;
  • Ÿ  Բջջային ցանցի կառուցվածքի իմացությունը ցանկալի է;
  • Ÿ  Հաշվետվությունների պատրաստման հմտություններ;
  • Ÿ  Գործուղումների և դաշտային աշխատանքների  պատրաստակամություն;
  • Ÿ  Բանակցություններ վարելու և արտաքին գործընկերների հետ համագործակցելու ունակություններ; 
  • Ÿ  Կազմակերպչական ձիրք, ճկունություն և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  • Ÿ  Թիմում աշխատելու և բարդ իրավիճակներում արդյունավետ համագործակցելու ունակություններ;
  • Ÿ  MS Office-ի գերազանց իմացություն;
  • Ÿ  Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտվում է առավելություն։          

Աշխատանքային փորձ`

  • Ÿ  Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համապատասխան բնագավառում ցանկալի է։         

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն
  • Ÿ  Այլ արտոնություններ։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով՝ hrm@beeline.am էլ. փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․ փետրվարի 28-ը: