Էներգոհամակարգերի շահագործման ճարտարագետ, Երևան

30 Հունվարի
Էներգոհամակարգերի շահագործման ճարտարագետ, Երևան

“Աշխատանքը ՎԵՈՆ-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Էներգոհամակարգերի շահագործման ճարտարագետ”-ի  թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանում`

Էներգոհամակարգերի շահագործման Ճարտարագետ, ք․Երևան

Տնօրինություն`

  • Տեխնիկական բլոկ

Հիմնական պարտականություններ`

 

  •  Սահմանված նորմերի համաձայն էներգոսարքավորումների անխափան աշխատանքի ապահովում;
  • Դիզել-գեներատորների, ուղղիչների, մարտկոցների, հոսանքի լարման կարգավորիչների, ցածր լարման ենթակայանների սպասարկման, շահագործման և վերանորոգման աշխատանքների իրականացում;
  • Մարզում էներգոհամակարգերի պրոֆիլակտիկ և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների իրականացում;
  • Փակ տարածքներոմ դիզելային էլեկտրոկայանների, մարտկոցների սպասարկում և վերանորոգման աշխատանքների իրականացում։    

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Կապի տեխնոլոգիաների իմացություն;
  • Տեխնիկայի անվտանգության նորմերի իմացություն;
  • Հաշվետվություններ և գործնական նամակագրություն վարելու հմտություններ;
  • Կարգապահություն, կազմակերպվածություն և ուշիմություն;
  • Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;
  • Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հրատապ որոշումներ կայացնելու ունակություններ;
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է հեռահաղորդակցության բնագավառում։   

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ;
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն;
  • Ÿ  Այլ արտոնություններ։   

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ. փոստի հասցեին։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․փետրվարի 28-ը: