Բաժանորդային պայմանագրերի արխիվացման և դիլերական գրասենյակների աջակցման մասնագետ

04 Փետրվարի

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։  

 “Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ Բաժանորդային պայմանագրերի արխիվացման և դիլերական գրասենյակների աջակցման մասնագետ-ի թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Բաժանորդային պայմանագրերի արխիվացման և դիլերական գրասենյակների աջակցման մասնագետ

Տնօրինություն`

 Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

 

  • Վաճառքի աջակցման աշխատակիցների կողմից հաստատված ընթացակարգերի ճիշտ կիրառման վերահսկում;
  • Բիլինգային համակարգում չգրանցված բաժանորդային պայմանագրերի հայտնաբերում, պատճառների պարզաբանում և խնդիրների շուտափույթ լուծում;
  • Մասնակցություն դիլլերների կողմից իրականացված վաճառքի և սպասարկման գործընթացներին, անհրաժեշտության դեպքում խորհրդատվության տրամադրում;
  • Գործընկերների կողմից ձևակերպված բաժանորդային պայմանագրերի ամենամսյա հավաքագրում և արխիվացում՝ Ընկերությունում հաստատված ընթացակարգերին համաձայն;
  • Բաժանորդային պայմանագրերի տրամադրում ՀՀ պետական մարմինների կողմից հարցման դեպքում։

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Առևտրի կառուցվածքի և վաճառքի ուղիների, հեռախաղորդակցության շուկայի, ՀՀ օրենսդրության հիմունքների իմացություն;
  • Կապալառուների հետ աշխատանքի հմտություններ;
  • Գործնական նամակագրության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ;
  • Նախաձեռնողականություն, ինքնուրույն աշխատանքի և որոշումներ կայացնելու ունակություն;
  • Պատասխանատվություն և ուշադրություն;
  • Համակարգչի օգտվելու հմտություններ, Microsoft Office;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի համապատսխան ոլորտում;

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 21-ը.