Գնումների առաջատար մասնագետ

04 Փետրվարի

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ Գնումների առաջատար մասնագետի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Գնումների առաջատար մասնագետ

Տնօրինություն`

Գնումների և լոգիստիկայի ծառայություն, Ֆինանսա-վարչական բլոկ

Հիմնական պարտականություններ`

 

  • Կատարել շուկայի ուսումնասիրում և ձևավորել պոտենցիալ  մատակարարների ցուցակ;
  • Ապահովել պոտենցիալ մատակարարների մասնակցությունը գնումների գործընթացներում՝ բարձր մրցունակությունը պահպանելու նպատակով;
  • Մշակել գնումների համապատասխան ընթացակարգեր;
  • Կազմակերպել գնումների գործընթացների հաստատման ընթացակարգը ընտրության տարբեր փուլերում;
  • Մշակել կոմերցիոն պայմաններ գնումների գործընթացների շրջանակներում;
  • Դասակարգել կոմերցիոն առաջարկներ ըստ առաջադրված չափանիշների:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության  ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Շուկայի ուսումնասիրության մեթոդների և գործիքների իմացություն;
  • Հիմնարար օրենսդրական ակտերի իմացույթուն;
  • Բանակցություններ վարելու հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Հաշվետվությունների վարման հմտություններ;
  • Միաժամանակ մի քանի նախագծեր վարելու կարողություն;
  • Համակարգչային գերազանց հմտություններ; MS Office;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն;
  • Ծառայողական բջջային կապ;
  • Այլ արտոնություններ։

Հետաքրքրված թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն,  ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստի հասցեին:  

Հայտերն ընդունվում են մինչև  2020թ․փետրվարի 28-ը.