B2C վաճառքի որակի վերլուծության և վերահսկման ավագ մասնագետ

05 Փետրվարի

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։  

 “Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “B2C վաճառքի որակի վերլուծության և վերահսկման ավագ մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար

Պաշտոնի անվանում`

 B2C վաճառքի որակի վերլուծության և վերահսկման ավագ մասնագետ

Տնօրինություն`

Կոմերցիոն տնօրինություն

Հիմնական գործառույթներ`

 

  • Կազմակերպել, վերահսկել և իրականացնել վաճառքի բիզնես գործընթացների կատարումը; 
  • Մշակել և վերահսկել վաճառքի որակի ցուցանիշները;
  • Պատրաստել վերլուծական հաշվետվություններ և առաջարկություններ վաճառքի գործընթացը բարելավելու ուղղությամբ;
  • Պատրաստել վաճառքի ցուցանիշների համապարփակ հաշվետվություններ:

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ բնագավառի վերաբերյալ տեղեկացվածություն;
  • Վաճառքի բիզնես գործընթացների տեխնոլոգիաների և ընթացակարգերի իմացություն;
  • Վերլուծական մտածողություն;
  • Հաշվետվությունների պատրաստման հմտություններ;
  • Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն;
  • Բանակցային հմտություններ;
  • Հաղորդակցվելու հմտություններ, նախաձեռնողականություն և ճկունություն;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ողջունելի է:

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ:

Հետքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն,  ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am

Հաստիքը թափուր է մինչև 2020 թ. փետրվարի 28-ը: