Մշակման ավագ մասնագետ

11 Փետրվարի
Մշակման ավագ մասնագետ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։  

 “Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “ Մշակման ավագ մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Մշակման ավագ մասնագետ

Տնօրինություն`

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ծառայություն, Տեխնիկական բլոկ

Հիմնական գործառույթներ`

 

  • Իրականացնել փոփոխություններ գործող նախագծերի շրջանակներում;
  • Վերացնել առկա թերությունները (bug) և ստեղծել նոր գործառնական գործիքներ;
  • Ապահովել նախագծերի բիզնես պրոցեսների պահանջները;
  • Ստեղծել նախագծի կառուցվածքը զրոյական կարգավիճակից;
  • Ապահովել առաջացած խնդիրների լուծումը՝ պարբերական մոնիտորինգի և սպասարկման միջոցով, ինչպես նաև թողունակության վերլուծությամբ;
  • Մասնակցել նոր համակարգերի մշակման և փաստաթղթավորման գործընթացին:  

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Java, Python ծրագրավորման լեզուների իմացություն;
  • OOP տիրապետում;
  • Նախագծելու և համապատասխան տվյալների բազաների կիրառման հմտություններ (Oracle, MySQL, MS SQL);
  • Նախագծերի կառավարման մեթոդների իմացություն (Waterfall, Agile, Scrum, Kanban), պրակտիկ կիրառման փորձ;
  • REST API մշակման փորձ;
  • Շարունակ ուսուցման և զարգացման պատրաստակամություն;
  • Հաշվետվությունների պատրաստման և վարման ունակություններ;
  • Ստրատեգիական մտածողություն;
  • Առաջնահերթություններ սահմանելու և ժամանակը կառավարելու կարողություն;
  • Հաղորդակցվելու հմտություններ և թիմում աշխատելու կարողություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:

Աշխատանքային փորձ`

  •  Ցանկալի է առվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ուղղությունում:

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ:

Հետքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն,  ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հաստիքը թափուր է մինչև 2020 թ. փետրվարի 28-ը: