Մարքեթինգային վերլուծաբան

15 Մայիսի
Մարքեթինգային վերլուծաբան

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Մարքեթինգային վերլուծաբան ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Մարքեթինգային վերլուծաբան

Տնօրինություն`

Մարքեթինգի ծառայություն

Հիմնական պարտականություններ`

  • Պլանավորել, վերլուծել և վերահսկել մարքեթինգային ցուցանիշները, իրականացնել մարքեթինգային վերլուծական աշխատանքներ;
  • Կազմել վերլուծական հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլ համապատասխան նյութեր ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ;
  • Պատրաստել հետ վերլուծություն գործարկված նախաձեռնությունների վերաբերյալ;
  • Մասնակցել Ընկերության բյուջեի և կանխատեսման ձևավորման աշխատանքներին;
  • Համագործակցել Գլխամասային գրասենյակի, ղեկավարության և այլ ներգրավված ստորաբաժանումների հետ հաշվետվությունների պատրաստման գործընթացում:  

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ մաթեմատիկայի ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների իմացություն;
  • Վերլուծական հմտություններ (SWOT, PEST, մրցակցային վերլուծություն և այլն);
  • Վերլուծական և ստրատեգիական մտածողություն;
  • Պրեզենտացիաներ պատրաստելու գերազանց հմտություններ;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point, SQL և VBA-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն;
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ;
  • Նախաձեռնողականություն և ճկունություն;
  • Աշխատանքի և ուսուցման հանդեպ գեր-ակտիվ մոտեցում; 
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես/մարքեթինգային վերլուծության ոլորտում;
  • Աշխատանքային փորձը խորհրդատվական ընկերություններում դիտվում է որպես առավելություն;
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն;
  • Ծառայողական բջջային կապ:

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. հունիսի 15-ը