Բիլլինգի աջակցման մասնագետ

09 Հունիսի
Բիլլինգի աջակցման մասնագետ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։  

 “Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Բիլլինգի աջակցման մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Բիլլինգի աջակցման մասնագետ

Տնօրինություն`

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ծառայություն, Տեխնիկական բլոկ

Հիմնական գործառույթներ`

 

  • Ընկերության ղեկավարության կողմից առաջադրված նպատակների իրագործում և խնդիրների լուծում;
  • Ընկերության և տարածաշրջանի երկրներում բիզնես գործընթացների տեղեկատվական տեխնոլոգիաների օժանդակման գործընթացների վերահսկում և կառավարում;
  • Կատարվող աշխատանքների որակի վերահսկողության և օժանդակման ապահովում՝ համաձայն արդյունավետության առանցքային ցուցանիշների (Key Performance Indicators — KPI);
  • Բիզնես կիրառական ծրագրերի ենթակառուցվածքի զարգացման վերահսկում;
  • ԻՏ գործընթացների շրջանակներում տեխնիկական աջակցման կազմակերպման վերահսկում:

Կրթություն`

  • Բարձրագույն (ցանկալի է տեխնիկական)

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ հավելվածների եռամակարդակ կառուցվածքի, ԻՏ գործընթացների և նախագծերի կազմակերպման մեթոդաբանության իմացություն;
  • Oracle, PL/SQL‚ MS SQL, Unix և Windows օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձ;
  • Հաշվետվությունների պատրաստման և վարման հմտություններ;
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ;
  • Առաջնահերթությունների սահմանման ունակություն և ժամանակի կառավարում;
  • Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու ունակություն;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ուղղությունում:
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում համարվում է առավելություն։

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ:

Հետքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն,  ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հաստիքը թափուր է մինչև 2020 թ. հուլիսի 9-ը: