Ավագ մասնագետ, Տեխնիկական բլոկ

10 Հունիսի
Ավագ մասնագետ, Տեխնիկական բլոկ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

“Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Ավագ մասնագետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

 Ավագ մասնագետ

Տնօրինություն`

 Տեխնիկական բլոկ

Հիմնական պարտականություններ`

  • Ÿ  Վերահսկել տեխնիկական տեղեկատվական բազան;
  • Ÿ  Կազմակերպել և վարել թղթաբանությունը;
  • Ÿ  Մասնակցել տեխնիկական պայմանների մշակման գործընթացին;
  • Ÿ  Համակարգել ուղղության աշխատանքները Երևանի և մարզերի կտրվածքով:

Կրթություն`

  • Ÿ  Բարձրագույն կրթություն;
  • Ÿ  Բարձրագույն տեխնիկական կրթությունը համարվում է առավելություն։     

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ÿ  Գործնական թղթաբանության վարման և հաշվետվությունների պատրաստման փորձ;
  • Ÿ  Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց հմտություններ;
  • Ÿ  Առաջնահերթությունների սահմանելու և ժամանակը կառավարելու ունակություններ;
  • Ÿ  Նախաձեռնող եք, պատրաստակամ եք փոփոխություններին;
  • Ÿ  Համակարգչային գերազանց գիտելիքներ
  • Ÿ  Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:           

Աշխատանքային փորձ`

  • Ÿ  Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է։         

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն
  • Ÿ  Այլ արտոնություններ։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ  անգլերեն լեզուներով՝ hrm@beeline.am էլ. փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․ հուլիսի 7-ը: