Սերվերային ենթակառուցվածքի կառավարման բաժնի պետ

25 Օգոստոսի
Սերվերային ենթակառուցվածքի կառավարման բաժնի պետ

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “ Սերվերային ենթակառուցվածքի կառավարման բաժնի պետ”-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

 Սերվերային ենթակառուցվածքի կառավարման բաժնի պետ

Տնօրինություն`

Ցանցերի կառավարման կենտրոն, Տեխնիկական բլոկ

Հիմնական պարտականություններ`

  • ŸԱպահովել շահագործվող լոկալ համակարգերի մատչելիությունը;
  • ŸԲարելավել և զարգացնել լոկալ ծառայությունների ենթակառուցվածքը;
  • ŸԱպահովել տեղեկատվական համակարգերի շահագործումը՝ որակի ընթացակարգերի համապատասխան;
  • ŸԿազմակերպել և վերահսկել վիճակագրական տվյալների/ գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը:

 

Կրթություն`

  • Ÿ Բարձրագույն տեխնիկական կրթություն;
  • Ÿ Լրացուցիչ կրթությունը ֆինանսների, կառավարման և այլ հարակից ոլորտներում դիտվում է որպես  առավելություն:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Intel, SUN, Microsoft, MSSQL, MySQL, Linux, Unix, Solaris իմացություն;
  • Սերվերային սարքավորումների իմացություն;
  • ԻՏ գործընթացների և նախագծերի կազմակերպման մեթոդաբանության իմացություն;
  • Կազմակերպչական հմտություններ;
  • Ղեկավարման և առաջնորդելու ձիրք;
  • Նախագծերի կառավարման հմտություններ;
  • Բանակցություններ վարելու ունակություններ;
  • Գործնական նամակագրության և շնորհանդեսների պատրաստման և ներկայացման փորձ;
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Փորձը կիսելու և ուսուցանելու պատրաստակամություն;
  • Թիմ ձևավորելու գերազանց հմտություններ;
  • Հաղորդակցվելու և համագործակցելու գերազանց ունակություններ;
  • Նախաձեռնողականություն, նորարարություն;
  • Փոփոխություններին և նոր մարտահրավերներին պատրաստակամություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:         

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն
  • Ÿ  Այլ արտոնություններ։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ  անգլերեն լեզուներով՝ hrm@beeline.am էլ. փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․ նոյեմբերի 18-ը: