Windows պլատֆորմների ավագ ցանցային ադմինիստրատոր

31 Օգոստոսի

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

“Վեոն Արմենիա” ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “ «Windows պլատֆորմների ավագ ցանցային ադմինիստրատոր»-ի  թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում`

Windows պլատֆորմների ավագ ցանցային ադմինիստրատոր

Ստորաբաժանում՝

Ցանցերի կառավարման կենտրոն, Տեխնիկական բլոկ

Հիմնական պարտականություններ՝

 

  • Ÿ  Ապահովել շահագործվող համակարգերի, ինչպես նաև լոկալ հաշվողական համակարգերի աշխատանքը;
  • Ÿ  Պլանավորել ԻՏ ենթակառուցվածքի  ծառայությունների զարգացումը;
  • Ÿ  Հայտնաբերել և փնտրել հավելվածների/սերվերների անաշխատունակության պատճառները;
  • Ÿ  Համագործակցել ներքին և արտաքին պատվիրատուների տեխնիկական աջակցման թիմերի հետ:

Կրթություն`

  • Ÿ  Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ÿ  Օպերացիոն համակարգերի սերվերների իմացություն և աշխատելու փորձ (Microsoft AD and GPO, MSSQL, O365, Azure, SCCM);
  • Ÿ  Պատասխանատվություն, սթրեսակայությունություն;
  • Ÿ  Առաջնահերթութոյւնների սահմանելու ունակություններ;
  • Ÿ  Միջանկյալ լուծումներ առաջարկելու և գտնելու ունակություններ;
  • Ÿ  Ճկունություն, թիմում աշխատելու կարողություն;
  • Ÿ  Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, տեխնիկական անգլերենի իմացություն:             

Աշխատանքային փորձ`

  • Ցանկալի է առնվազն 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում:     

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ;
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն
  • Ÿ  Այլ արտոնություններ

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@beeline.am էլ. փոստի հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հաստիքը թափուր է մինչև 2020թ. նոյեմբերի 18-ը: