Զանգերի կենտրոնի մասնագետներ

10 Սեպտեմբերի

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է հերթափոխով աշխատանքի պատրաստակամ Զանգերի կենտրոնի մասնագետներ:

Պաշտոնի անվանում`

Զանգերի կենտրոնի մասնագետ

Տնօրինություն`

Հաժախորդների սպասարկման ծառայություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​​​​Հեռախոսով լուծել հաճախորդների խնդիրները և տրամադրել համապատասխան տեղեկատվություն; 
  • Հաճախորդների հարցումներին տրամադրել տեխնիկական աջակցություն;
  • Հաճախորդների հայտերը վերահասցեագրել տեխնիկական թիմին և հետևել խնդրի լուծման ընթացքը;
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ;
  • Անհրաժեշտության դեպքում զանգերը փոխանցել տեխնիկական թիմին:

Կրթություն`

  • Բարձրագույն, ցանկալի է տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ տեխնոլոգիաների գործառնական ֆունկցիաների իմացություն;
  • Գիշերային հերթափոխով աշխատալու պատրաստակամություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք;
  • Պատասխանատվության զգացում;
  • Սովորելու բարձր ունակություն;
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն;
  • Ծառայողական բջջային կապ;
  • Լրացուցիչ արտոնություններ:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2020թ, հեկտեմբերի 31.: