Բջջային ցանցի շահագործման ավագ ճարտարագետ

18 Սեպտեմբերի

“Աշխատանքը ՎԵՈՆ-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Բջջային ցանցի շահագործման ավագ ճարտարագետ”-ի  թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանում`

Ավագ ճարտարագետ, ք․ Աշտարակ

Տնօրինություն`

Բջջային ցանցի շահագործման փորձագիտական խումբ, Ցանցերի շահագործման ծառայություն, Տեխնիկական բլոկ

Հիմնական պարտականություններ`

 

  • CDMA, GSM, 3G(UMTS), LTE բջջային հիմնական կայանների և համապատասխան սարքավորումների սպասարկում և շահագործում;
  • Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համահունչ աշխատանքների կազմակերպում և իրականացում;
  • Բջջային հիմնական կայանների վթարային                                         վերականգնողական աշխատանքների կատարում և բջջային կապի վերականգնում;
  • Սարքավորումների աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակի վերլուծություն;
  • Անսարքությունների բացահայտում և վերացում:

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի հիմունքների իմացություն;
  • Բարձրության վրա աշխատանքների կազմակերպման և իրականացման կարողություն (տանիքներ, կայմեր);
  • Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու հմտություններ և դաշտային աշխատանքի պատրաստակամություն;
  • Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանման կանոնների և պահանջների իմացություն; 
  • Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
  • Թիմում աշխատելու ունակություն և կազմակերպչական հմտություններ;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Ÿ  Ծառայողական բջջային կապ;
  • Ÿ  Բժշկական ապահովագրություն;
  • Ÿ  Այլ արտոնություններ։   

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն  կամ  անգլերեն լեզուներով` hrm@beeline.am հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ․հոկտեմբերի  17-ը: