Տեղակայող/մոնտաժող

Место нахождения: Yerevan, Armenia
Отдел: Technical Unit/Տեխնիկական բլոկ
Обязательство: Contractor

Հիմնական պարտականություններ`

Կատարել մալուխների տեղակայում և մոնտաժում;
Կարգավորել մոդեմները և ակտիվացնել պահանջվող ծառայությունը;
Ստուգել իրականացված կարգավորումները;
Տեղադրել ֆիքսված ցանցի բաժանորդային հեռախոսագծերը և իրականացնել միացումներ:

Կրթություն`

Միջին մասնագիտական կրթություն;
Բարձրագույն տեխնիկական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն:

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

Բաժանորդային գծերի և գծա – կաբելային կառույցների տեխնոլոգիաների իմացությունը  ցանկալի է;
Վարորդական վկայականի և անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
Ուսուցման պատրաստակամություն;
Պատասխանատվություն և ժամանակը կառավարելու կարողություն:          

Աշխատանքային փորձ`

Աշխատանքային փորձը համապատասպան ոլորտում ցանկալի է:

Հետաքրքրված թեկնածուները  կարող են ուղարկել ինքնակենսագրություն ` hrm@beeline.am էլ. փոստին մինչև 2019 թ․ դեկտեմբերի 27-ը:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 



Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Применять