Տրանսպորտային ցանցի շահագործման ճարտարագետ, ք. Մարտունի

Место нахождения: Martuni, Republic of Armenia
Отдел: Technical Unit/Տեխնիկական բլոկ
Обязательство: Full-time

Հիմնական պարտականություններ`

Ցանցերում օգտագործվող տրանսմիսսիոն սարքավորումների, օպտիկամանրաթելային և սիմետրիկ մալուխների շահագործման ապահովում;
Վթարային իրավիճակների վերացում, վերականգնողական աշխատանքների իրականացում;
Անձնագրավորման աշխատանքների իրականացման գործընթացին աջակցություն;
Սահմանված գրաֆիկի համաձայն` պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում;
Ցանցերի վերազինման և արդիականացման նպատակով տեխնիկական պայմանների տրամադրման աշխատանքների իրականացում:

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն տեխնիկական կրթություն;
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ցանկալի է;
Օպտիկամանրաթելային մալուխների ընդհանուր տեսության իմացություն;
Օպտիկամանրաթելային մալուխների զոդման հմտություններ;
Օպտիկամանրաթելային և սիմետրիկ մալուխների չափիչ սարքերով աշխատելու կարողություն; 
Անվտանգության տեխնիկայի, աշխատանքի անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնների իմացություն;
Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
Թիմում աշխատելու ունակություն և կազմակերպչական հմտություններ;
Համակարգչային գերազանց գիտելիքներ; 
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ`

Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ լրացուցիչ արտոնություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am:

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Применять