Միջազգային օպերատորների հետ համագործակցության առաջատար մասնագետ

Место нахождения: Yerevan, Armenia
Отдел: Inter-operator cooperation department/Միջօպերատորական համագործակցության ծառայություն
Обязательство: Full-time

Հիմնական պարտականություններ`

Բանակցել և բացահայտել ծառայությունների առք ու վաճառքի մրցակցային պայմանները;
Ձեռք բերել մանրամասն տեղեկություններ միջազգային օպերատորների կողմից տրամադրվող ծառայությունների փաստացի ծավալի վերաբերյալ;
Մշակել և համաձայնեցնել առք ու վաճառքի կոմերցիոն պայմաններ՝ Ընկերության  ներքին գործընթացների համաձայն;
Մշակել և իրականացնել տեխնիկական նախագծեր;
  Կազմակերպել և իրականացնել պայմանագրային ողջ գործընթացը;
Համագործակցել ընկերության ստորաբաժանումների հետ (տեխնիկական, մարքեթինգ, իրավաբանական)՝ կապի օպերատորների հետ կոմերցիոն համաձայնագրեր կնքելու շրջանակներում:


 Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական կամ տնտեսագիտական;
Պայմանագրերի հետ աշխատանքի բազային հիմունքների իմացություն;
Համագործակցության և բանակցային գերազանց հմտություններ;
Հաշվետվությունների և գործանական նամակագրության վարման հմտություններ;
Նախագծերի վարման գիտելիքներ;
Վերլուծական մտածողություն;
Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու կարողություններ;
Թիմում աշխատելու ունակություն, ժամանակը կառավարելու կարողություն;
Պատասխանատու, ազնիվ, ուշադիր, նպատակասլաց և նախաձեռնող անհատականություն;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։             
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Հեռահաղորդակցության բնագավառում առկա փորձը դիտվում է որպես առավելություն։  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am 


Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Применять