Fixed/FMC նախագծերի մենեջեր

Место нахождения: Yerevan, Armenia
Отдел: Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Обязательство: Full-time

Հիմնական պարտականություններ`

Ֆիքսված և կոնվերգենտ (Fixed/FMC) ծառայությունների զարգացման մասով ռազմավարության մշակում և իրականացում;
Fixed/FMC ուղղության զարգացման մասով գործողությունների պլանավորում և կոորդինացում, ներառյալ նոր արտադրանքների և ծառայությունների գործարկումը, ընթացիկ պորտֆոլիոյի և բաժանորդների բազայի կառավարումը;
Հիմնական մարքեթինգային ցուցանիշների, Fixed/FMC արտադրանքների և ծառայությունների զարգացման միտումների մոնիտորինգ;
Շուկայի մրցակցային վերլուծություն, հաճախորդներից հետադարձ կապի հավաքագրում և շուկայի հետագա միտումների կանխատեսում;
Համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրում և  Fixed/FMC արտադրանքների մասով հաճախորդների պահանջների վերլուծություն;
Նոր արտադրանքների/ծառայությունների գործարկման շրջանակներում միջֆունկցիոնալ համագործակցություն Ընկերության ստորաբաժանումների հետ, ինչպես նաև ընթացիկ ծառայությունների պորտֆոլիոյի կառավարում; 
Fixed/FMC ծառայությունների իրականացմանն ուղղված այլ համապատասխան նախագծերի կառավարում։

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման և կամ տնտեսագիտության ոլորտներում;
Առնվազն 3 տարվա փորձ հեռահաղորդակցության կամ IT ոլորտի վաճառքի կամ մարքեթինգի ուղղություններում;
 Մարքեթինգի և մենեջմենթի հիմունքների իմացություն;
Հայաստանի ֆիքսված և բջջային ծառայությունների շուկայի, ինչպես նաև համաշխարհային շուկայի իմացություն;
Միաժամանակ մի քանի նախագծեր և գործընթացներ կառավարելու հմտություններ, փոփոխությունները կառավարելու կարողություն; 
Ստրատեգիական մտածողություն;
Նպատակասլաց, պատասխանատու և սթրեսակայուն անձնավորություն;
Կազմակերպչական և ղեկավարման ձիրք;
Թիմում աշխատելու և միջֆունկցիոնալ համագործակցության հմտություններ;
Excel, Power Point-ի գերազանց իմացություն, շնորհանդեսներ վարելու հմտություններ;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։  

Փոխհատուցումներ և արտոնություններ`

Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ;
Այլ արտոնություններ։

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

Применять